Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նույնիսկ չես կարողանում որպես վարչապետ գործի գալ ու կառավարության նիստ անել

Նույնիսկ չես կարողանում որպես վարչապետ գործի գալ ու կառավարության նիստ անել
13.06.2024 | 10:50

Ո՞նց ես քեզ զգում Մարտի 1-իդ հակառակ կողմում: Երեկ փախչում ես ԱԺ-ից, հանել տալիս կուսակիցներիդ հարցերը, որ րոպե առաջ դուրս գաս զինված ու պաշտպանված թակարդից, հասկանալով, որ իրականում ոստիականությունդ, արյուն թափելով ու վախ սփռելով, նույնիսկ չի կարողանում դրածդ խնդիրը լուծել:

Այսօր նույնիսկ չես կարողանում որպես վարչապետ գործի գալ ու կառավարության նիստ անել: Փախչում ես ու փախչում:

Բեկման օր էր երեկ: Չորս ժամ, թեթև ճնշման արդյունքում, և՛ արյուն թափեց վախից, և՛ ինքնախոստովանական ցուցմունքներ տվեց հենց իր դեմ, և՛ նյարդային կոլապսը ցույց տվեց: Հիմա ո՞վ է ում բագաժնիկի մեջ գցելու ենթակա: Պարտվում ես բոլոր պարտիաները: Իսկ մե՞նք, մենք #Համբերատար

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3505

Մեկնաբանություններ